Նորություններ

«ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ»

Կրթական 2020-03-22

21.02.2020 - «Լեզուն ազգի հոգին է․ կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը»: Վահան Տերյան Vl «Ա» դասարան, մայրենիի ուսուցիչ՝ Լ.Կոստանյան, դասղեկ՝ Ա.Միկիչյան «ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ» Այս խորագիրն էր կրում մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված մեր միջոցառումը։ Եվս մեկ առիթ հարգանքի տուրք տալու մեր սուրբ գրերին և պատմելու բոլորին, թե երբ ծնվեցին, ինչու ծնվեցին և ինչպես հասան դարերի խորքից մինչ մեր օրերը հայոց գրերը։ Խոսենք գեղեցիկ և ճիշտ հայերենով։ Լեզուն պահպանվում և հարստանում է գործածելով։ Պահպանենք մեր հարազատ մայրենին, մտածենք, գրենք, խոսենք, արտասանենք և երգենք նրանով։ Հպարտորեն գործածենք և անաղարտ պահենք այն։

Լոռի, ք. Վանաձորի թիվ 1 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: