Նորություններ

Ալափարսի դպրոց

Կրթական 2020-02-27

20.02.2020թ.ԱԼԱՓԱՐՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ Սուրբ Վարդանանց մեր զորավարների՝ հազար երեսունվեց վկաների, որոնք նահատակվեցին մեծ պատերազմում, հիշատակության օրվա առիթով Ալափարսի միջնակարգ դպրոցի աշակերտներն իրենց ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին գյուղի Սուրբ Վարդան /5-րդ դար/ եկեղեցի, որտեղ աղոթեցին միասնաբար: Ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեկան Դաստիարակության կենտրոնի Հրազդանի տարածաշրջանի պատասխանատու Անժելա Ղլեջյանը հանգամանալից ներկաներին խոսեց Ավարայրի ճակատամարտի և Սրբոց Վարդանանց տոնի խորհրդի մասին: Աշակերտները պատրաստել էին Սրբոց Վարդանանց տոնին նվիրված հայրենասիրական կարգախոսներով պաստառներ: Դեպի եկեղեցի այցերթի ընթացքին աշակերտները սիրով ու հպարտությամբ տանում էին Սուրբ Վարդան զորավարի պատկերը և Հայաստանի Հանրապետության դրոշը: Դպրոցից եկեղեցի այցերթը ուղեկցվում էր դհոլ ու զուռնայի նվագակցությամբ: Սրբոց Վարդանանց տոնի առթիվ ուսուցիչների կազմակերպած այցը պատմական Սուրբ Վարդան եկեղեցի յուրօրինակ հայրենասիրության և եկեղեցասիրության մի դաս էր աշակերտների համար, նաև խոնարհում՝ Սուրբ նահատակների հիշատակի առջև:

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: