Նորություններ

Զորավար Անդրանիկ

Կրթական 2020-02-26

<<Զորավար Անդրանիկ՝ դարեդար հիշվող սուրբ անուն>> խորագրով միջոցառում Լճաշենի միջնակարգ դպրոցում Սուրբ անուն, որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում: Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են ՝ ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը, ով հայ սերունդներին ներարկեց մահ սփռող թշնամուն մեռցնելու կամքն ու քաջությունը: Փետրվարի 25-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում դաստիարակչական աշխատանք ների կազմակերպիչ Ծ. Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 155- ամյակին: Դպրոցում թևածում էր հերոսի դյուցազնական ոգին: Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին Մեծ Զորավարի կյանքը, գործունեությունն ու հայ ազատագրական պայքարում նրա ունեցած դերը հայոց միասնության մեջ, ով հայոց պետականության ամրակուռ սյուներից էր: Ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Մեծ Զորավարին, ում անունը առասպել դարձավ ժողովրդի հոգում, երգերում ու զրույցներում: Ցերեկույթը համեմված էր <<Զորավար Անդրանիկ>>, <<Արի զորավար>>, <<Անդրանիկին>>, <<Կովկասի քաջեր>> հայրենասիրական երգերով և <<Յարխուշտա >> պարով: Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և նշեց, որ Անդրանիկ Օզանյանն այն հերոսն է, ով գալով հայ ժողովրդի մաքրամաքուր, հորդահոս ակունքներից դեպի դարեր է տանում հայոց գոյապայքարը, փառքը, լուսավոր երազանքները, ազատատենչությունը, պայքարի ու արարման ոգին: Ծ. Կարապետյան Սովորողների հետ դաստիրակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: