Նորություններ

,,Անդրանիկ Օզանյանի 155-ամյակին նվիրված միջոցառում,,

Կրթական 2020-02-25

155 տարի... «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում» Անդրանիկ Օզանյան: Այսօր՝ 2020 թ. փետրվարի 25 -ին, լրանում է հայ մեծագույն զորահրամանատար, ֆիդայապետ, ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի ծննդյան 155 -ամյակը։ Զորավար Անդրանիկ Օզանյանի մեջ կարելի է տեսնել ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Մենք հպարտ ենք, որ մեր դպրոցը կրում է մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի անունը: Շնորհավորում ենք ծնունդդ, Ամենայն հայոց զորավար, փառք ու պատիվ մեր մեծերին: « Իմ կուսակցությունն է իմ ազգը » Ա. Օզ. Փառք ու պատիվ քեզ, Հզորհայ: Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Անդրանիկ Օզանյանի 155-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Կ. Փոթրաչյանը:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: