Նորություններ

ՄԱՅՐԵՆԻՍ ԱՂՈԹՔ Է ՈՒ ԵՐԳ

Կրթական 2020-02-25

Քանի աշխարհում կա Արարատ սար, Ճակատին՝ հայոց փառքն արևատառ, Ոչ մի ահեղ ձեռք քեզ չի սասանի, Մեր սրտից կերտված բարբառ մայրենի։ Փետրվարի 21-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները նշեցին <<Մայրենի լեզվի միջազգային օրը>>: Մեզ հյուրընկալվեցին Գեղարքունիքի մարզի գրողների միության նախագահ Տիգրան Նիկողոսյանը, բանաստեղծներ Խաչիկ Մանուկյանը և Գևորգ Գևորգյանը։ Դահլիճում ջերմ մթնոլորտ էր։ Խաչիկ Մանուկյանը նշեց, որ հայրենիքի ուրացումը սկսվում է մայրենիի ուրացումից, ուստի բոլորս պարտավոր ենք ամուր պահել մեր ոսկեղենիկ մայրենին։ Ասմունքեց իր բանաստեղծություններից։ Աշակերտների ու մեր հյուրերի միջև սկսվեց շատ հետաքրքիր հարց ու պատասխան։ Աշակերտները շատ ակտիվ էին։ Վերջում մեր հյուրերը գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: