Նորություններ

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

Կրթական 2020-02-24

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին. Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին. Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։ Փետրվարի 19֊ին թումանյանական շունչն էր թևածում Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցում։ Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր <<Վերնատունը>>, որն ինքնին գրողների միությունն էր: Օրվա խորհրդին համահունչ՝ աշակերտները ասմունքեցին, երգեցին և գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: