Նորություններ

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԻՎ 5 ԴՊՐՈՑՈՒՄ

Կրթական 2020-02-23

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԻՎ 5 ԴՊՐՈՑՈՒՄ «Կոմիտաս 150» միջոցառումների շրջանակներում Արմավիրի Մշակույթի տան Լարային քառյակը այցելել էր Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց՝ ներկայացնելու մեծ հայի երաժշտական մշակույթը։ Ծրագիրը նպատակ ունի դպրոցահասակներին ծանոթացնել Կոմիատասի ստեղծագործական ժառանգությանը։ Կոմիտասն ապրեց, որպեսզի աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդներին ապացուցի, որ հայն ունի իր ազգային երաժշտությունը, որն այնքան հին է, որքան նրա ստեղծողը: Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը։ «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: