Նորություններ

«Գիրքը մեր ընկերն է»

Կրթական 2020-02-21

2020 թվականի փետրվարի 19-ին համայն հայությունը նշում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 151 ամյակը։ Այսօր՝ 19․02․2020 թ․-ին, ավանդույթի համաձայն նշեցինք գրքի տոնը, որը համընկնում է մեծն բանաստեղծի տարեդարձի հետ։ Դպրոցի գրադարանավարուհի Բելլա Հայրապետյանը կազմակերպել էր իր հերթական միջոցառումը: Նախ՝ դպրոցի աշակերտները գրքեր նվիրեցին միմյանց, ուսուցիչներին և դպրոցի գրադարանին։ Բելլա Հայրապետյանը և VIբ դասարանի աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան և Ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանին։ Աշակերտները արտասանեցին բանաստեղծություններ, երգեցին և պարեցին։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: