Նորություններ

< Թումանյանի հետ >>

Կրթական 2020-02-20

2020 թվականի փետրվարի 19-ին համայն հայությունը նշեց հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 151 ամյակը: Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Այվազյանը 8 Գ դասարանի աշակերտների հետ փետրվարի 20 -ին կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին`<< Թումանյանի հետ >> խորագրով:Միջոցառման ընթացքում հնչեցին ասույթներ`նվիրված մեծանուն գրողին, բանաստեղծություններ, ներկայացվեց Թումանյանի կյանքն ու գրական գործունեությունը, անդրադարձ եղավ քառյակի ժանրին, պոեմներին, հնչեցին քառյակներ, «Մարո » պոեմից բեմականացում, երգ, պար, երաժշտություն: Միջոցառումը իր գեղեցիկ պարով զարդարեցին 4Գ դասարանի փոքրիկ փիսոները: Դահլիճում թևածում էր թումանյանական ոգեղեն շունչը: Տոնական, բովանդակալից ու հոգեպարար միջոցառումը հիացմունք ու մեծ բավականություն պատճառեց բոլոր ներկաներին: Թումանյա՜ն, ապրիր ու հավերժացիր մեր հոգիներում, որպեսզի անմահ մնանք և մենք` քո առաքելության հետևորդներս, քեզ պաշտող ու երկրպագող հպարտ էակներս...

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: