Նորություններ

Գիրք նվիրելու օր

Կրթական 2020-02-19

Այսօր՝ 19.02.2020թ-ին, ավանդույթի համաձայն նշեցինք գրքի տոնը: Այս անգամ անակնկալ այց ունեցանք Հանրային ռադիո:Դպրոցի փոխտնօրեն Նառա Առաքելյանին և 9-րդ դասարանի աշակերտներին դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Հանրային ռադիոյի տնօրեն պարոն Գ.Խումարյանի նախաձեռնությամբ մեր աշակերտների համար փոքրիկ էքսկուրսիա կազմակերպվեց: Աշակերտները ջերմ հանդիպում ունեցան և գրքեր նվիրեցին տնօրեն Գ.Խումարյանին, մշակույթի վաստակավոր գործիչներ Նառա Շլեպչյանին, Սարգիս Նաջարյանին , Ռուբեն Մաթևոսյանին, Մարտին Վարդազարյանին, Երվանդ Երզնկյանին, Արամ Սատյանին, Արթուր Իսպիրյանին և ռադիոյի աշխատակիցներին: Հանդիպումը անակնկալ ավարտ ունեցավ նաև մեզ համար: Մենք էլ անմասն չմնացինք տոնի շրջանակներում:Մեր դպրոցին նվիրեցին Հանրային ռադիոյի կողմից լույս ընծայած՝ Կոմիտասի ծննդյան 150-ամյակիննվիրված ձայնագրությունների սկավառակը և Հանրային ռադիոյի 90-ամյակին նվիրված<<Հայկական ռադիո>> գիրքը:

ք. Երևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: