Նորություններ

Տրնդեզ, դարմանը կես

Կրթական 2020-02-18

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի ՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Լույսով ու հավատով տիրոջն ընդառաջ Փետրվարի 14֊ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցի 6֊րդ բ դասարանի աշակերտները դասղեկ Ա. Մարգարյանի նախաձեռնությամբ ներկայացրեցին անչափ գեղեցիկ եկեղեցական և ավանդական դարձած միջոցառում՝ 《Տրնդեզ, դարմանը կես》խորագրով՝ նվիրված Տյառնընդառաջ տոնին։ Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին տոնի բոլոր ծիսական արարողությունները։ Ներկայացվեց նաև տոնի խորհուրդը, ավանդական երգն ու պարը, ինչպես նաև ծիսական ուտեստները։ Նպատակն էր այս կերպ բոլոր ներկաներին ծանոթացնել տոնի կարգին, խորհրդին և նշանակությանը։ Տյառնընդառաջի հիմնական ծեսը նաև խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը, որից անմասն չմնացին դպրոցի աշակերտները։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: