Նորություններ

«Սովորում ենք մաթեմատիկա»

Կրթական 2020-02-11

Սևանի №4 հիմնական դպրոցի I դասարանի սկսնակ դասվար Մարիամ Հակոբյանի օրերս անցկացրած բաց դասի նպատակն էր ցույց տալ, թե ինչ են սովորել առաջին դասարանցիները մաթեմատիկայից։ Երեխաները դրսևորեցին իրենց գիտելիքները գործողությունների կատարման նշանների, բնական թվերի, անհավասարություններ կազմելու նշանների մասին։ Բերեցին համապատասխան օրինակներ։ Ըստ գույների` երկրաչափական պատկերներով կազմեցին խնդիրներ և լուծեցին։ Ֆիզկուլտ-դադարը ևս նպատակային էր. ամրապնդել բանավոր հաշիվ՝ աճման և նվազման նպատակով։ Դասը ցույց տվեց, որ ուսուցչուհին հաջողությամբ է ընթանում մանկավարժի իր ընտրած ճանապարհով։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: