Նորություններ

ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԻ շարքից...

Կրթական 2020-02-01

#ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԻ շարքից... Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը վկայում է, որ և´ հայրենի` հողի վրա, և ´ օտար հողի անեզրական ընդգրկումներում մեր գոյության առհավատչյան եղել և մնում է մշակույթը, որն իրար են շաղկապում անցյալը, ներկան ու ապագան... Այդ հավերժական շղթայի ոսկե օղակներից և ոգեղեն զորությամբ օժտված դուդուկը... Կախարդական ծիրանափող, որ ինքն է ընտրում ` ում առջև բացահայտել տիեզերական հնչողության գաղտնիքները: Մեր դպրոցի դուդուկահար Գևորգ Ստեփանյանը հենց այդ ընտրյալն է, ով աշխարհին մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն, որ իրական երաժշտությունը պատմություն է , ճակատագիր: Գևորգ Ստեփանյանի կատարումներում հայի հավերժական պայքարն է, երազի թևերն են, հույսերի և հույզերի հավաքական կանչն է և , որ ամենակարևորն է ` չմոռացվող պատգամ, խորհուրդ , հոգու ոսկեերիզ ծրար ` հասցեագրված ապագային...

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: