Նորություններ

«Զինվո՛ր, քեզնով ցնծում եմ ես»

Կրթական 2020-01-31

Այս խորագիրն էր կրում Սևանի №4 հիմնական դպրոցում անցկացված միջոցառումը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին (կազմակերպիչ՝ Մարիամ Խաչատրյան)։ Vա դասարանի աշակերտները ներկայացրին հայոց բանակի անցած ուղին, հանդես եկան հայրենասիրական բանաստեղծություններով, երգերով ու պարային համարներով։ Ներկաները մեծ բավականություն ստացան Սերինեի, Մերիի, Ստելլայի, Մարիամի և Կարինեի կատարումներից։ Միջոցառման կազմակերպիչ Մարիամ Խաչատրյանը արժանացավ տնօրենության գովասանքին։ Մեկ անգամ ևս կարևորվեց աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ընդգծվեց հայոց բանակի դերը՝ որպես մեր ժողովրդի անվտանգության երաշխավորի։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: