Նորություններ

Հայոց բանակի 28-ամյակ

Կրթական 2020-01-31

Այս տարի լրացավ Հայոց բանակի 28-ամյակը։ Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ: Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992 թվականին, Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի պայմաններում կազմավորվեց Հայաստանի Հանրապետության բանակը: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Մինչ այդ արցախյան ճակատում ընթանում էին մարտական գործողություններ, որոնց ողջ ծանրությունն ընկել էր կամավորական ջոկատների վրա: Հայոց բանակի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է մեր երկրի խաղաղությունը: Հայոց բանակի 28-ամյա տարեդարձի առթիվ Լճկաձորի հիմնական դպրոցում կազմակերպվել էր հանդիպում աշակերտների և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արման Մալխասյանի հետ: Հայ զինվորը բազմիցս է ապացուցել, որ տարածաշրջանում ամենահզորն ու մարտունակն է:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: