Նորություններ

《Բանակ դու մեր ապավենն ես》

Կրթական 2020-01-30

Հաղթանակած, հերոսացած Հայոց երկրի հզոր բանակ, Քո մարտական ջահը վառած Պահիր, որպես փառքի պսակ։ Հզորացի՛ր, դեռ ավելի Հզորացրու քո ապագան, Չունենաս դու էլ թշնամի, Ապրես կայուն ու անսասան։ Շնորհավոր տոնդ Հայոց բանակ։ Փառք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին։ Հայոց բանակի կազմավորման 28֊րդ տարեդարձին նվիրված միջոցառումներից ամնասն չմնաց նաև Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցը։ 2020թ. հունվարի 29֊ ին դպրոցում կազմակերպվեց համադպրոցական միջոցառում՝ 《Բանակ դու մեր ապավենն ես》խորագրով (կազմակերպիչներ՝ ՍԴԱԿ Ս. Մանուկյան, ՏՄԿԱԳՏ Լ. Թովմասյան, զինղեկ Մ. Հարությունյան, ԱԽ Ա. Պողոսյան)։ Զինվորական քայլերթով ներս բերվեց ՀՀ դրոշը, հնչեց ՀՀ պետական օրհներգը։ Ելույթ ունեցավ զինղեկ Մ. Հարությունյանը՝ նշելով, որ հայերը իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլ հաճախ գերազանցել են շատերին։ Հայոց բանակը, հայ զինվորն է գծում հայրենիքի սահմանները։ Աշակերտները խոսեցին Հայոց բանակի դերի և նշանակության, կազմավորման, փառապանած հերոսների ու հաղթանակների մասին։ Ծածանվող դրոշի ներքո ասմունքեցին, պարեցին ու երգեցին Հայոց բանակին, հայրենիքին նվիրված հայրենասիրական երգեր՝ 《 Արժանի》,《Հայ զինվոր》,《13 արծիվներ》։ 9֊րդ դասարանի աշակերտ Ա. Բաբախանյանը ավտոմատ քանդել֊հավաքելու գործում ցուցադրեց իր կարողություններն ու հմտությունները։ Վերջում շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը՝ նշելով, որ հունվարի 28֊ին մենք տոնում ենք մեր Հայկական բանակի՝ ՀՀ զինված ուժերի 28֊րդ տարեդարձը։ Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, ծառայածների, այլ ամբողջ հայության տոնն է։ Յուրաքանչյուրս պարտավոր է սեր ու հարգանք տածել Հայոց բանակի, հայ զինվորի հանդեպ։ Բանակը մեր հավատն է, մեր հպարտությունը։ Փա՜ռք մեր Բանակին, փա՜ռք մեր զինվորներին....

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: