Նորություններ

«Բարսելոնան»՝ ամենաբարձր եկամուտն ունեցող ֆուտբոլային ակումբ. Deloitte

Սպորտ 2020-01-14

Deloitte միջազգային ֆինանսական գործակալության կողմից հրապարակել է նախորդ սեզոնի ընթացքում ֆուտբոլային ակումբների եկամուտների վարկանշային աղյուսակը: Առաջատարը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն է, որի եկամուտը կազմել է 840,8 միլիոն եվրո: Երկրորդ տեղում կատալոնացիների մրցակից «Ռեալ Մադրիդ» ակումբն է` 757,3 միլիոն եկամտով: Վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդը» ՝ 711,5 միլիոն եվրո գումարով: Նշենք, որ վերջին 22 մրցաշրջաններում առաջին անգամ Լոնդոնի ամենահարուստ ակումբ է ճանաչվել «Տոտենհեմը»՝ զբաղեցնելով վարկանիշի ութերորդ հորիզոնականը։ «Տոտենհեմին հաջորդում են «Չելսին» և «Արսենալը»`համապատասխանաբար իններորդ և տասնմեկերորդ հորիզոնականներում: Վարկանշային աղյուսակի առաջին տասնյակ է վերադարձել նաև «Յուվենտուսը»՝ Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերմամբ: Անցած մրցաշրջանում նրա եկամուտը կազմել է 459,7 միլիոն եվրո: Աղբյուրը՝ Tert.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: