Նորություններ

ՈՒրախ Ամանոր

Կրթական 2020-01-10

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդբ դասարանում տարեմուտի ուրախ հանդես էր: Միջոցառումը կազմակերպված էր հայերեն և ռուսերեն լեզուներով, որը հետաքրքիր էր և յուրօրինակ: Աշակերտները գեղեցիկ ոտանավորներով, երգ ու պարով, բեմականացումներով դիմավորեցին Ձմեռ պապին և Ձյունանուշին: Դպրոցի <<Տիկնիկային թատրոն>> արտադասարանական խմբակի սաները /խմբակավար՝ Հ. Առաքելյան/ հանդիսատեսին ներկայացրին <<Ոսկու կարասը>> և <<Սպիտակաձյունիկը>> հեքիաթները: Ձմեռ պապը և Ձյունանուշը աշակերտների օրը քաղցրացրին քաղցրավենիք- նվերներով: Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է՝ լի հույսերով և սպասելիքներով, և ճիշտ մեկնարկը միայն սկիզբ կդնի երազանքների ու նպատակների հաջող իրականացմանը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Ն. Դավթյան Տնօրենի՝ ՄԿԱ գծով տեղակալ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: