Նորություններ

Գյումրու քաղաքապետարանում էին մեր դպրոցի սաները

Կրթական 2019-12-24

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների դեկտեմբերի 18-ին ընդունել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում աշակերտները այցելում են պետական և ոչ պետական տարբեր կառույցներ, հանդիպումների շրջանակներում հանդես գալիս նախաձեռնություններով ու առաջարկներով: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ աշկերտները խոսել են Գյումրիում զբոսաշրջության զագացման ուղղությամբ իրենց կողմից նախանշված ու առանձնացված ծրագրի մասին: Վերը նշված ծրագրով աշակերտները ցանկություն ունեն իրենց լուման ունենալ զբոսաշրջության զարգացման գործում: Քաղաքի այս կամ այն պատմամշակութային կառույցի մասին տեղեկատվության տարածման և պրոպագանդման միջոցով աշակերտներն ուզում են զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռել տվյալ կառույցի շուրջ, այդ միջոցով նրանց բերել Գյումրի: Քաղաքապետն իր խոսքում ողջունեց աշակերտների նախաձեռնությունը, կարևորեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը, ապա աշակերտների հետ խոսեց քաղաքում զբոսաշրջության ու մի շարք այլ ոլորտներում կատարվող և անհրաժեշտ աշխատանքների մասին, պատասխանեց քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեությանը, քաղաքում իրականացվող և առաջիկայում իրականացվելից ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներին առնչվող հարցերին: «Կումայրի արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ինգա Ավագյանին քաղաքապետը հանձնարարեց համագործակցել աշակերտների հետ, տրամադրել տեղեկատվություն պատմամա-մշակութային կառույցների մասին, օգնել կառույցի ընտրության հարցում: Հանդիպմանը ներկա ուսուցիչներն ու աշակերտները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին հանդիպման և ջերմ ընդունելության, իրենց հուզող հարցերին սպառիչ պատասխան տալու և ծրագրի իրականացման գործում աջակցություն ունենալու պատրաստակամության համար:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: