Նորություններ

Դաս-ցերեկույթ՝ նվիրված մեծ մանկավարժ Աշոտ Տեր-Գրիգորյանին

Կրթական 2019-12-17

Թե վայրկյանը դու չլցնես իմաստով , Հավերժ կյանք էլ թե ունենաս, գին չունի: Աշոտ Տեր-Գրիգորյան Դեկտեմբերի 10-ին Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական մթնոլորտ էր տիրում: 7-րդբ դասարանում /դասղեկ՝ Ն. Ենգիբարյան/ դաս-ցերեկույթ էր՝ <<Արևաշող ուսուցիչը>> խորագրով՝ նվիրված Աշոտ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրվան: Աշակերտները ներկայացրին մեծ մանկավարժի կենսագրւթյունը, ստեղծագործական ուղին: Կարդացին նրա քառյակները, հուշերը, ասմունքեցին նրա սիրած գրողների՝Հ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բանաստեղծություններից, հնչեցրին սիրելի կոմպոզիտորների՝ Կոմիտասի և Ա. Շահմուրադյանի երգերն ու պարը: Նա այն մանկավարժներից էր, ով ապրել է մարդկանց հետ, մարդկանց համար, եղել մեծ հայրենասեր, սիրտը նվիրել մանուկներին: Նրա վաստակը բարձր են գնահատել աշակերտները :Նա պարգևատրվել է միջազգային <<Ժպիտի շքանշանով >>: Մենք ապրում ու ապրելու ենք մեծ մանկավարժ Աշոտ Տեր-Գրիգորյանի խորհուրդներով և հպարտանում ենք, որ սովորում ենք նրա անունը կրող մեր սիրելի կրթօջախում: Ն. Դավթյան Տնօրենի՝ ՄԿԱ գծով տեղակալ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: