Նորություններ

Նոր տարվա ոտնաձայները...

Կրթական 2019-12-13

Աննկատ, վայրկյանի պես սահեց 2018-2019թվականը` հին տարին։ Երկու քայլ և այն արդեն անցյալին է պատկանում: Լսվում են նոր տարվա ոտնաձայները... Գալիս է 2020֊ը։ Եվս մի քանի օր ու կհանդիպեն հինն ու նորը, որ հրաժեշտ տան իրար: Մեր 2 " Ա" դասարանի փոքրիկ հրաշքները դեռ երկար կհիշեն դեկտեմբերի 12֊ը։ Այսօր այստեղ, այս դասասենյակում, միաժամանակ պարուրել էին թախիծն ու հուզմունքը: Մեր շատ սիրելի դասվար Արմինե Վարդանյանը կազմակերպել էր Ամանորյա տոնական միջոցառում և հրաժեշտ՝ իր սիրելի աշակերտների, ծնողների և գործընկերների համար: Ընկ. Վարդանյան, շնորհակալ ենք Ձեզ՝ Ձեր անսահման նվիրման և վաստակի համար: Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտները և ծնողները շնորհավորում են Ձեզ և ցանկանում երջանկություն, անսահման սեր,Երջանիկ եղեք և հիշեք, որ Ձեզ այստեղ միշտ հիշում են և սպասում: Թող 2020 թվականը բոլորի համար լինի անհուն բերկրանքի, սիրո ակնթարթների և գեղեցկության տարի:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: