Նորություններ

Երկրաշարժ

Կրթական 2019-12-13

Մեր մոլորակի վրա ամեն օր տեղի են ունենում տարաբնույթ աղետներ, որոնք հանգեցնում են հասարակության գործունեության լուրջ խաթարման՝ մարդկային և նյութական արժեքների կորուստների, և մեծ վնաս են հասցնում շրջապատող միջավայրին: Հայաստանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, մասնավորապես Սպիտակի ավերիչ երկրաշարժի աղետալի հետևանքները վկայությունն են այն պարզ իրողության, որ մարդկային զոհերն ու ավերածություններն ավելի քիչ կլինեին, եթե մարդիկ իրազեկված լինեին ու պահպանեին երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները: Այդ նպատակով 2019թ. դեկտեմբերի 6-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում կենսաբանության ուսուցչուհի Հ. Աբրահամյանը 5բ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր միջոցառում՝ << Երկրաշարժ>> թեմայով: Միջոցառումը միտված էր աշակերտներին ու հանդիսատեսին զինելու այն կարևորագույն գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են երկրաշարժին դիմակայելու և դրանից պաշտպանվելու համար: Բոլորն էլ պետք է քաջ գիտակցեն, որ թեպետ Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, սակայն դա չպետք է խաթարի մեր առօրյան, քանի որ այսօր կան երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: