Նորություններ

Աշնան հանդես

Կրթական 2019-12-11

29․11․2019թ․Ալափարսի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ -ի 2-րդ և 4-րդ դասարանների սովորողները հրաժեշտ տվեցին աշնանը։ Աշունը գեղեցիկ է հատկապես մեր Ալափարսում։Աշունը հարուստ է իր բազմատեսկ,անուշահամ ու մեղրածոր մրգերով։ Այո',աշունն ասես սեփական հոգու լացը լինի,ասես պատմություն է քո իսկ մասին՝ քո անօգուտ ու տխուր կյանքի մասին,որը չգիտես՝ ով է լցրել մի տեսակ քնքուշ թախիծով և մի տեսակ աղոտ գեղեցկությամբ։Աշունը մերթ հնչում է,որպես մեռնող գեղեցկության մեղեդի,որը ձուլվում է լքված հոգուն,մերթ պայծառ,մի տարերք՝ խառնված ոսկեգույնով,բեկվող արևով,երազներով,երգով։ Աշունն իր մեջ խորհրդանշում է և' թախիծ,և' վիշտ,և' տխրություն,և' նաև երջանկություն։ Աշուն է․ մի քիչ մռայլ,մի քիչ թախծոտ,մի քիչ տխուր,մի քիչ խորհրդավոր,բայց շատ-շատ գեղեցիկ։Բնությունը կրկին իր գունագեղ հագուստի մեջ է։։Գեղեցիկ է աշնանային օրը՝ ողողված արևի լույսով։Գեղեցիկ է աշունը,խորհրդավոր ու հեքիաթային։Խորհուրդ կա թաքնված աշնանային յուրաքանչյուր օրվա,յուրաքանչյուր պահի մեջ։ Դասվարներ՝ Ա․Համբարձումյան Շ․Պողոսյան

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: