Նորություններ

<<Եղիր իրազեկ և պատրաստված քաղաքացի>> :

Կրթական 2019-12-09

Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Հայաստանում եւ նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր։ Երկրաշարժը որպես բնական արհավիրք, սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանի բնակիչներին. Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ գրանցվում է տարբեր ուժգնության մեկ երկրաշարժ։ Երկրագունդը կենդանի մոլորակ է` իր բնականոն փոփոխություններով։ Երկրաշարժը բնական երեւույթներից է, ինչպես քամին, անձրեւը կամ փոթորիկը եւ այն արտահայտվում է երկրակեղեւի կտրուկ տատանումներով ու ցնցումներով, բնականաբար, պատճառելով վիթխարի ավերածություններ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը խլեց ավելի քան 25.000 մարդկային կյանքեր, հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան; որբացան հազարից ավելի ընտանիքներ: Այս տարի լրանում է կործանիչ երկրաշարժի 31 տարին; հիշատակի օրվան ընդառաջ Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցում հյուընկալվել էին Մարզային հրշեջ փրկարարական վարչության պետի տեղակալ փոխգնդապետ` Ջ. Բարսեղյանը և կապիտան ` Գ. Մկրտչյանը և անցկացրեցին դասընթաց 4" Դ " դասարանի աշակերտների հետ <<Եղիր իրազեկ և պատրաստված քաղաքացի>> :

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: