Նորություններ

< Ես` ափիս մեջ >>

Կրթական 2019-12-07

Նոյեմբերի 6-ին 2 " Բ" դասարանում <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայից դասվար Մարուսյա Մանուսաջյանը անցկացրեց թեմայի ամփոփում` << Ինչ սովորեցի>> խորագրով: Երեխաները հաճելիորեն զարմացրին երեք ամիսների ընթացքում այս առարկայից ձեռք բերած գիտելիքներով: Նրանք բավականաչափ լավ գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, հասկանում են համերաշխ, ամուր ընտանիք, հզոր հայրենիք կապը: Իրենց փոքրիկ ուժերով նրանք ստեղծեցին << Ես` ափիս մեջ >> պատառը և << Իմ դպրոցի տոհմածառը>>` մեկնաբանելով նաև ծառի խորհուրդը:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: