Նորություններ

Թմրադեղերի մասին բաց դաս Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 դպրոցում

Կրթական 2019-12-05

Բաց դաս 7ա դասարանում դասղեկ Լիլիթ Աղաբաբյանի և դպրոցի հոգեբան Լուսինե Ներկարարյանի մասնակցությամբ: Թեման՝ << Թմրադեղերի վատ ազդեցությունը դեռահասության շրջանում>>: Նպատակը՝ Աշակերտների ուշադրությունը գրավել ժամանակակից հասարակության մեջ թմրամոլության խնդիրներին, թմրամիջոցների օգտագործման ակտիվ ընդդիմության ձևավորմանը: Աշակերտների շրջանում ձևավորել պատկերացում թմրամոլության խնդրի վերաբերյալ: Օգնել աշակերտներին զարգացնել <<Ոչ >> ասելու կարողությունը: Թեմայի շուրջ հետաքրքիր զրույց- քննարկում իրականցրեց նաև դպրոցի տնօրեն Կարինե Մարգարյանը : Աշակերտները տպավորված էին հետաքրքիր ու բազմաբովանդակ ինֆորմացիայից:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 20 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: