Նորություններ

Նամակ ,,Ձմեռ Պապիկին,,

Կրթական 2019-12-05

Դեկտեմբերի 4-ը Ամանորին նվիրված շատ հետաքրքիր ու յուրահատուկ տոն է՝ Նվերների պատվերների և Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր: Այդ օրը նվիրված է բոլոր նրանց, ովքեր հավատում են ձմեռային հրաշքին և անհամբերությամբ սպասում այդ հեքիաթային տոնին՝ Ամանորին: Սովորաբար հենց դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերն սկսում են Ձմեռ Պապիկին ուղղված նամակներն ուղարկելու ծառայությունները, կամ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաներն ու իրենց ծնողները կարող են նամակ ուղարկել՝ խնդրելով իրենց երկար սպասված նվերը, և այդ նամակներն անպայման կհասցվեն Ձմեռ Պապիկին: Զորավար Անդրանիկ Օզանյանի N 5⃣ հիմն. դպրոցի տարրական դասարանների աշակերտները անմասն չմնացին և նամակ գրեցին Ձմեռ Պապիկին:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: