Նորություններ

Գրանցում «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացներին

Ուշագրավ 2019-12-05

Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ:

 

«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում  ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

 

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ  զորացրվելուց հետո հնարավորություն կունենան.

 

  • անցնել աշխատանքի հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք,
  • աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում,
  • ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

 

Նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։

 

Նախապատրաստական դասընթացի բովանդակությունը՝

  • Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն
  • Մաթեմատիկական անալիզ
  • Հավանականությունների տեսություն
  • Ծրագրավորման հիմունքներ
  • Մեքենայական ուսուցման հիմունքներ
  • Նեյրոնային ցանցերի հիմունքներ
  • Ավարտական նախագծեր

 

Ծրագրին կարող եք դիմել`  http://bit.ly/2MTEtZy

«1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության համար կարող եք անցնել հետևյալ հղումով` http://mil.am/hy/news/6898

 

Հարցերի դեպքում`

  • գրել [email protected] էլեկտրոնային հասցեին
  • զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելել՝  http://bit.ly/2rdvdHx

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է։

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: