Նորություններ

ՍԿԻԶԲ, ՈՐ ՎԱԽՃԱՆ ՉՈՒՆԻ

Կրթական 2019-12-04

Այսօր՝ նոյեմբերի 27-ին Ծովագյուղ գյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցում Մ. Սանեյանի, Մ.Գևորգյանի և ՍԴԱԿ Ս. Մանուկյանի նախաձեռնությամբ Vա դասարանում կազմակերպվել էր միջոցառում՝ 《Սկիզբ, որ վախճան չունի》 խորագրով։ Միջոցառումը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Կոմիտասին։ Հնչեցին գեղեցիկ երգեր, բանաստեղծություններ, բեմադրության ընթացքում իրար հանդիպեցին Կոմիտասն ու Թումանյանը։ Նորատի պատանիների զրնգուն ձայնով հնչում էր Սևակ՝ պարուրված կոմիտասյան հոգեթովիչ հնչյուններով։ Հանդիսատեսին հիացրին երեխաների բեմական խաղն ու խոսքը։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: