Նորություններ

ԱՇՈՒՆՆ ՀԱՎԱՔԵՑ ԻՐ ՓԵՇԵՐԸ

Կրթական 2019-12-04

Միջոցառումը, որը տեղի ունեցավ Զովաբերի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում, նվիրված էր աշնանը՝ նրա կատարած հրաշագործություններին, որը սակայն դժվարությամբ էր հավաքում փեշերը՝ տեղը զիջելով ձմռանը: Միջոցառումը իր ֆորմատով ուսուցողական էր և շատ արդյունավետ: Այն բաղկացած էր երեք մասից: Առաջին մասում – աշուն – տեղեկություններ, բանաստեղծություններ: Երկրորդ մասում – աշնան երեք ամիսների հրաշագործություններն ու փոփոխությունները բնության մեջ: Երրորդ մասում – մրգեր ու բանջարեղեն – աշակերտները հետազոտական աշխատանքի միջոցով տեղեկություններ հաղորդեցին մրգերի ու բանջարեղենի՝ նրանց օգտակարության և անհրաժեշտության մասին: Միջոցառումը համեմվում էր օնլայն դիտումներով, աշնանային մեղմ երաժշտություն վայելելով: Զովաբերի միջնակարգ դպրոցի Դասվար Սվետլանա Սահակյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: