Նորություններ

«ՈՍԿԵ ԱՇՈՒՆ»

Կրթական 2019-12-04

Այո, աշունը շքեղ եղանակ է: Այն նման է հեքիաթի: Եվ ինչպես ցանկացած հրաշք, հարազատ է ու դյութող, թանկ է և անփոխարինելի: Աշնան գեղեցկությամբ տոգորված IIIա դասարանի աշակերտները (դասվար Ռ. Միրաքյան) 2019թ. նոյմբերի 29-ին ներկայացրին դասղեկի դաս «Ոսկե աշուն» (կազմակերպիչներ ԴԱԿ Մ. Խաչատրյան, Վ. Մարգարյան): Դասասենյակը լցված էր աշնանային գույներով: Այն սովորական չէր, այն հայկական էր, հայոց գույներով… Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող դասասենյակը զարդարված էր բազմագույն ու խայտաբղետ թուփ ու տերևներով, անուշաբույր միրգ ու պտղով: Ներկաներին կարծես կախարդական խորհուրդ էր պարուրել: Միջոցառումը սկսվեց անձրևի ու ամպրոպի ձայնով, աշնանը նվիրված երգով ու դյութիչ երաժշտությունով: Դասասենյակ մտավ ինքը՝ աշունը՝ պճնված տարբեր մրգերով ծանրաբեռնված գունագեղ զգեստով: Ինչեր ասես, որ չէր բերել իր հետ. Էլ կարմրաթուշ դեղձ, էլ քաղցրահամ խաղող. Նուռ, և այս ամենը բերել էչ Հայաստանից: Աշակերտները գովերգեցին գունաշատ գեղեցկուհուն, հանդես եկան աշնանը վերաբերող երգերով, բանաստեղծություններով: Այնուհետև նկարիչ Արամեն նկարեց ոսկեհեր աշունը, գունազարդեց գունեղ գույներով: Միջոցառումը եզրափակեցին գեղեցիկ պարային համարով:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: