Նորություններ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Կրթական 2019-12-02

29.11.2019թ Գավառի Հ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցի միջոցառումների ցանկը համալրվեց << Մայր չմտնող երգի արևը>> գողտրիկ միջոցառմամբ , ուսուցիչ ՝ Մ. Եսայան : Կոմիտասյան շունչն էր թևածում, մտնում ներկաների հոգիները, դուրս գալիս շուրթերով: ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ՝ այս մեծությունը մեր հայ ազգի պատմությունն է, մեր հոգու անդորրը: Նրա վիրավոր << Կռունկը>> մեր հայ պանդուխտն է ու տարագիրը:Նրա <<Հավունը >> մեր եկեղեցու լուսաբացն է ու մեր կոտրված խաչքարերը: Նրա<<,Սոնա յարը>> մեր Վարդավառն է ու սրտի երգը... ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ՝ մեր ազգի ՀԱՆՃԱՐ, ՔՆԱՐ ՈՒ ՔԱՆՔԱՐ ԵՎ փա՜ռք Աստծո, որ մենք ԿՈՄԻՏԱՍ ունենք:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: