Նորություններ

<<Հայ ասպետ>>

Կրթական 2019-11-29

Դպրոցի հիմքը, աշակերտի հոգեկերտվածքի, անհատի ձևավորումը սկսվում են դպրոցի տարրական դասարաններից: Հրաշքներով են լեցուն դասագրքերն ու տետրերը, աշակերտի և դասվարի մտքերն ու սրտերը. այդ հրաշքները բացահայտվում են հեքիաթների զարմանահրաշ աշխարհում: Նոյեմբերի 29➖ին Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5⃣ հիմն. դպրոցի 3 " Գ " դասարանում մայրենի առարկայից անցկացրեցին <<Հայ ասպետ>>: Գեղեցիկ կահավորված դասարան և գեղեցիկ պատրաստված տեսանյութի միջոցով դասվար Ա. Հովհաննիսյանը կարողացավ բացահայտել իր սաների գիտելիքները, կարողությունները, հմտությունները: Իրենց հղկված ու տրամաբանված խոսքով աշակերտները փորձեցին ներկայացնել ուսումնասիրած յուրաքանչյուր առարկայից իրենց բաժին հասած հարցերի ճիշտ պատասխանները: Հայ ասպետի հարցաշարերում զետեղված էին հարցեր` տեխնոլոգիա; կերպարվեստ; մաթեմատիկա; ֆիզկուլտուրա; ես և շրջակա աշխարհ և մայրենի առարկաներից: Առողջ մրցակցությունը, ընկերական փոխօգնությունը խոսում են դաստիարակչական առկա ձեռքբերումների մասին: Աշակերտները չունեցան հաղթողներ և պարտվողներ; քանզի նրանք բոլորն էլ հաղթողներ էին:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: