Նորություններ

Կոմիտաս 150

Կրթական 2019-11-26

Լ. Շանթի անվան հ4 հիմնական դպրոցում հնչում էր Կոմիտաս: Դպրոցի դահլիճը զարդարվել էր կոմիտասյան հոգեթովիչ հնչյուններով։ Հնչում էր նորատի պատանիների զրնգուն ձայնով, հպարտ հայացքով, պահանջատեր ոգով, քանզի անցյալը երբեք չի լռում, սնում է, ինչպես արմատ, հասունացնում բերքն իբրև ազգային ու մարդկային արժեքներ գնահատող, կրող ու փոխանցող սերունդ։ 5ա դասարանի աշակերտները, "Շանթի հնչյուններ" երգչախումբը իրենց ուսուցչուհու՝ Գ. Բարսեղյանի հետ միասին այսօր ևս մեկ անգամ իրենց խոսք ու խաղով ցույց տվեցին, որ բեղուն է բերքը, քանզի խորն է հերկը։

ք. Երևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: