Նորություններ

«Աշնանային հեքիաթ»

Կրթական 2019-11-22

Այս խորագիրն էր կրում Սևանի №4 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինե Բարսեղյանի կազմակերպած միջոցառումը, որին մասնակցում էին 4-րդ դասարանների աշակերտները: Նրանք հանդես եկան գեղեցիկ երկխոսություններով՝ համեմված հեքիաթի բեմադրությամբ՝ դրսևորելով ռուսաց լեզվից ունեցած գիտելիքները, կարողություններն ու դերասանական վարպետությունը: Նրանց սահուն, վարժ և արտահայտիչ խոսքը, դերասանական վարպետությունը ապացուցեցին, որ ուսուցչուհու ջանքերը զուր չեն անցել: Միջոցառման հաջողությանը մեծապես նպաստում էին նաև դահլիճի թեմատիկ ձևավորումը, աշակերտների արտաքին տեսքն ու երաժշտական գեղեցիկ համարների ճիշտ ընտրությունը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: