Նորություններ

ՙՙՀայ երգի Մեսրոպ Մաշտոցը՚՚

Կրթական 2019-11-21

2019 թվականի նոյեմբերի 15-ին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Հայ երգի Մեսրոպ Մաշտոցը >> խորագրով միջոցառում՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։Հնչում էր Սևակ՝ պարուրված կոմիտասյան հոգեթովիչ հնչյուններով։ Հնչում էր նորատի պատանիների զրնգուն ձայնով, հպարտ հայացքով, պահանջատեր ոգով, քանզի անցյալը երբեք չի լռում, սնում է, ինչպես արմատ, հասունացնում բերքն իբրև ազգային ու մարդկային արժեքներ գնահատող, կրող ու փոխանցող սերունդ։ Դպրոցի նորաստեղծ երգչախումբը/ղեկավար Հայկանուշ Գրիգորյան/, կատարեց նրա երգերից: Միջոցառումը կազմակերպել էին ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Զարուհի Վարդանյանը և ԴԱԿ Աննա Սարգսյանը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: