Նորություններ

«Ա ա» տառի շնորհանդես

Կրթական 2019-11-20

Սևանի № 4 հիմնական դպրոցում անցկացվեց «Ա ա» տառի շնորհանդեսը Դասվար Մարիամ Հակոբյանի սաները դասի ընթացքում դրսևորեցին իրենց գիտելիքները, բացատրեցին թե ինչ է նախադասությունը, ինչերից է կազմված, ի՞նչ են վանկերը, վանկային կորերը, դրանք պատկերեցին գծապատկերների տեսքով, մեկնաբանեցին թեմատիկ նկարը: Դասի մեծ մասը հատկացվեց «Ա » տառի ուսուցմանը, որը ուղեկցվեց դիդակտիկ նյութերի ցուցադրումով, երաժշտական կատարումներով: Բոլորը ստացան «Ա » տառը խորհրդանշող հուշանվերներ «Արջուկի» կողմից: Երեխաների «Ա» տառը խորհրդանշող թագերը, դասասենյակի գեղեցիկ կահավորումը էլ ավելի ամբողջացրին դասի հաջողված ու բովանդակալից լինելը: Ուսուցչուհու ջանքերը բարձր գնահատվեցին տնօրեն՝ Սվետլանա Մաթևոսյանի կողմից:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: