Նորություններ

Բերքի տոն

Կրթական 2019-11-20

Սուրենավանի միջնակարգ դպրոցում մեծ շուքով նշվեց <<Բերքի տոնը>>: Բոլոր դասարանների աշակերտները, ուսուցիչներն ու ծնողներն առանձնակի ոգևորությամբ էին պատրաստվել տոնին: Դպրոցի բակը լիքն էր մրգառատ սեղաններով, անուշաբույր թխվածքաբլիթներով ու մանուկների քաղցր աղմուկ-աղաղակով: Յուրաքանչյուր դասարան ջանացել էր հանդես գալ ինքնատիպ համարներով՝ է՛լ երգ, է՛լ պար, խինդ ու ծիծաղ,հայկական դհոլի բարձր ձայն ու ջութակի ու քանոնի գեղեցիկ ելևջներ, բարեմաղթանքներ ու օրհնանքներ: Դպրոցի տնօրեն Վ. Ավետիսյանը, փոխտնօրեններ Ա. Վարդանյանն ու Լ.Հակոբյանը հերթով անցնում էին սեղանների կողքով ու արժևորում յուրաքանչյուրի աշխատանքը: Թո՛ղ միշտ բարեբեր լինի հայոց հողը,թո՛ղ միշտ ժպտան մանուկները:

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: