Նորություններ

Աշնանային անուրջներ

Կրթական 2019-11-18

Այսօր մթնոլորտը Վարդենիսի ավագ դպրոցում աշնանային էր: Դպրոցի հայոց լեզվի և գրականության լավագույն, բանիմաց ուսուցչուհիներից Հերմինե Մարգարյանը, 12-րդ դասարանցիների մասնակցությամբ, կազմակերպել էր միջոցառում ՙՙԱշնանային անուրջներՙՙ խորագրով: Միջոցառման ընթացքում մասնակիցները ասմունքեցին հայ մեծանուն բանաստեղծների գործերից՝ աշնանը նվիրված: Իր հնչեղ ձայնով միջոցառմանը երաժշտական շունչ տվեց Լիլիթ Ստամբոլցյանը: Միջոցառման ավարտին իրենց խոսքը ասացին դպրոցի տնօրեն տիկին Մ.Ոսկանյանը և հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Էսմա Վաասիլյանը:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: