Նորություններ

Բաց դաս բնագիտությունից Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-11-15

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի VI դասարանում բնագիտությունից բաց դաս անցկացրեց ուսուցչուհի Հ. Անդրեասյանը:Թեման՝ հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժն էր: Նախորդ թեման շփումն էր:Աշակերտները ներկայացրին ՝ ինչ է շփումը ,շփման տեսակները ,բերեցին շփման դրական ու բացասական հետևանքները ,բերեցին բազում օրինակներ : Նոր թեման ուսուցիչը բացատրեց զրույց-դասախոսությամբ,ապա գործնականում ցույց տվեց ,թե ինչու և ինչպես հեղուկներում մարմինը դուրս մղվում՝ կախված հեղուկի խտությունից: Այսպես օրինակ՝ սովորական ձուն քաղցրահամ ջրի տարայում նստում էր հատակին,միջին աղիությամբ ջրում մնում էր կենտրոնում,իսկ շատ աղի ջրում դուրս էր գալիս մակերես: Հարցերով ամրապնդեց թեման ,իսկ վերջում տվեց անհատական քարտային աշխատանք ,որը աշակերտները հիմնականում կատարեցին: Վերջում առավել ակտիվ աշակերտները գնահատվեցին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: