Նորություններ

Գործնական դաս «Տեխնոլոգիայից»

Կրթական 2019-11-15

Սևանի № 4 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Հասմիկ Սարգսյանի գործնական դասը VIIա դասարանում նվիրված էր մրգերի տեսակներին և ձևավորմանը: Աղջիկները նախ խոսեցին մրգերի դերի և տեսակների մասին: Ապա ցուցադրեցին իրենց հմտությունները մրգերի ձևավորման և դրանց մատուցման ուղղությամբ: Գեղեցիկ ձևավորված մրգերով ու սպասքով սեղանիկները վկայում էին, որ նրանք շատ բան են սովորել իրենց ուսուցչուհուց և դեռ շատ բան ունեն սովորելու: Այդ հմտությունները նրանք կցուցադրեն հետագայում նախատեսված թեմատիկ մրցույթի ժամանակ:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: