Նորություններ

Ա հնչյուն –տառի ուսուցումը

Կրթական 2019-11-14

Ա հնչյուն –տառի ուսուցումը մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ նշվեց նաև Զովաբերի միջնակարգ դպրոցի առաջին դասարանում: Աշակերտներն անհամբեր սպասումով դիմավորեցին Ա հնչյուն- տառին: Հյուրընկալվեցին փոքրիկ արևը, արագիլը, աքաղաղը, ամպիկը: Նրանք հանդես եկան դերախաղով: Կազմեցին խմբեր, որոնց միջոցով կրկնեցին նախաայբբենական շրջանում ստացած լեզվական գիտելիքները: Կենդանի օրինակով կազմեցին նախադասության գծապատկեր: Աշակերտներն ուսուցչի հետ միասին փորձեցին մուտք գործել մի կախարդական ու զարմանահրաշ աշխարհ՝ հայոց տառերի աշխարհը: Պարզեցին, որ այդ կախարդական աշխարհի 7-րդ հարկի առաջին բնակարանում է ապրում հայոց տառերի անդրանիկ զինվորը՝ Ա հնչյուն տառը: Ուսուցչուհին երեխաներին ծանոթացրեց Ա հնչյուն տառի տեսքին: Աշակերտներից մեկն հանդես եկավ որպես Ա հնչյուն տառ, մյուսը՝ որպես ԱՅԲ, երրորդն էլ ուներ պատկերագիր արծվի տեսք: Նրանք տառը ներկայացրեցին փոքրիկ քառյակների միջոցով: Այնուհետև ճանաչելով Ա հնչյուն – տառը, փորձեցին գովերգել նրան: Ուսուցչուհին ծանոթացրեց նաև հայոց առաջին ուսուցչին՝ Մեսրոպ Մաշտոցին: Լրացուցիչ տեղեկություններ հաղորդեց նրա մասին: Ստուգաբանեց նաև այբուբեն բառը ( այբ +բեն = այբուբեն): Աշակերտները փորձեցին նոր նկարի շուրջ կազմել նախադասություններ, այնուհետև ամբողջացնելով՝ ստանալ պատմություն նկարի շուրջ: Կարողացան հեշտությամբ գուշակել նկարելուկները , գտան ՙավելորդը՚: Ծանոթանալով բառակազմությանը՝ սովորեցին Ա հնչյուն- տառի գրությունը: Դասն ամբողջովին խաղ- ուսուցում էր, որին ակտիվ և մեծ ոգևորությամբ էին մասնակցում բոլոր աշակերտները: Դասի վերջում աշակերտներն ուսուցչի կողմից ստացան փոքրիկ գրքույկներ՝ ՙԵս առաջին շողն եմ հայոց գրերի՚ խորագրով և մեծ գոհունակություն դասին ներկա ուսուցիչների և ծնողների կողմից: ԴԱՍՎԱՐ՝ ՆԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: