Նորություններ

ԲԱՐԵԿԱՄԸ ՄԵԾ ԳԱՆՁ Է

Կրթական 2019-11-14

Նոյեմբերի 8-ին Ծովագյուղ գյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցում հյուրընկալվել էին Սեբաստացի կրթական համալիրից մի խումբ ուսուցիչներ ու աշակերտներ՝ կրթական փոխանակման նախագիծ ներկայացնելու։ Ավանդական հայկական ջերմ հյուրընկալությունից հետո անցան բուն առաքելությանը։ Ելույթ ունեցան Ծովագյուղի դպրոցի տնօրեն՝ Ա. Հայրապետյանը, ուսուցիչներ և աշակերտներ։ Մեր աշակերտները հյուրերին դիմավորեցին երգ ու պարով։ Հյուրերն էլ ներկայացան պարով։ Օրը բավականին գունեղ դարձավ, շրջեցին դպրոցի և՛ ներսում, և՛ բակում։ Հեռացան դրական տպավորությամբ՝ անպայման նորից այցելելու ակնկալիքով։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: