Նորություններ

«Ես եմ իմ երկրի ապագան, տերն ու հաղթանակ կերտողը»

Կրթական 2019-11-13

ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 37 դպրոցում «Ապահով դասապրոցես, իրազեկված սերունդ» ծրագրի շրջանակում անցկացվեց «Ես եմ իմ երկրի ապագան, տերն ու հաղթանակ կերտողը» դաս-միջոցառումը։ Միջոցառման ընթացքում 2 ջոկի բաժանված աշակերտները ակտիվ մրցակցությամբ ցուցադրեցին զենքից օգտվելու իրենց հմտությունները, դժբախտ պատահարների բեմադրությամբ և վերլուծությամբ ներկայացրին տարբեր արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ճիշտ որոշում ընդունելու և իրադրությանը համապատասխան օգնության քայլեր ձեռնարկելու իրենց պատրաստվածությունը։ ✔️Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի` «1183.Ապահով դպրոց» բյուջետային ծրագրի «11001.Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: