Նորություններ

Բաց դաս <<Ալգորիթմներ>> թեմայով Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 դպրոցում

Կրթական 2019-11-13

12.08.2019թ.- ին Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Լ. Մարգարյանը 9-րդ դասարանում անցկացրեց բաց դաս «Ալգորիթմներ» թեմայով: Համառոտ դասախոսությունը ուղեկցվում էր թեմայի վերաբերյալ շնորհանդեսով: Աշակերտները սովորեցին գրի առնել ալգորիթմը, միմյանցից տարբերել ալգորիթմների տեսակները: Կառուցեցին ալգորիթմներ՝ բլոկ-սխեմաների տեսքով տարբեր առարկաներից. մաթեմատիկայից, ֆիզիկայից, հայոց լեզվից: Ամրապնդման փուլում աշակերտները կատարեցին kahoot առցանց գործիքով ստեղծված թեստը, որի արդյունքներով ուսուցիչը կատարեց միավորային գնահատում: Դասը ուսուցողական էր, որը աշակերտների մեջ սերմանեց լեզվական, հաղորդակցական, սովորելու կոմպետենցիաներ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 20 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: