Նորություններ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ԱՇՈՒՆ...

Կրթական 2019-11-13

Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի 6 Ա դասարանում մայրենիի բաց դաս էր (ուսուցիչ՝ Լուսինե Կոստանյան) բաց երկնքի տակ, Վանաձորի Հր.Մաթևոսյանի անվան զբոսայգում... Հացը - Հրանտ Մաթևոսյան "Աշնան արևը մեղմորեն ջերմ էր...": «Աշնան մեղմ արևի մեջ ծիծեռնակների լուռ բներ, խաշամով ծածկված այգի, լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով թափվող տերևների օրոր...»։ Հասկացան՝ «...աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է», իսկ Մաթևոսյանի արձակը՝ այնքան պարզ, միևնույն ժամանակ՝ խորը և հանճարեղ։ Իսկապես, միայն դասագրքերը չեն մարդուն գիտելիքահեն դարձնում, բնությունն էլ է օժտված մարդուն կրթելու, դաստիարակելու կարողությամբ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: