Նորություններ

<<Ռուսաց լեզվի >> շաբաթ Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմն. դպրոցում

Կրթական 2019-11-09

Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցում փոխտնօրեն Աննա Բաբուրյանի նախաձեռնությամբ և ռուսաց լեզվի ուսուցիչներ Դիանա Մանուկյանի և Կարինե Մակիչյանի մասնակցությամբ իրականացվեց <<Ռուսաց լեզվի >> շաբաթ <<Традиции русского народа>> թեմայով: Շաբաթվա ընթացքում ռադիոհանգույցով պարբերաբար հնչեցին ռուս անվանի բանաստեղծների ստեղծագործություններ աշնան վերաբերյալ: Ընդունեցինք հյուրեր <<Ռուս համագործակցություն>> կազմակերպությունից,ովքեր այցելել էին դպրոց ծանոթանալու աշակերտների կողմից ռուսական մշակույթին վերաբերող զանազան աշխատանքների( պաստառներ, ազգային երգեր, ստեղծագործական շարադրություններ...): Շաբաթը եզրափակվեց համադպրոցական երաժշտական միջոցառմամբ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 20 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: