Նորություններ

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Կրթական 2019-11-09

ՀՀ Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 1-8-ը հայտարարել են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։ Նոյեմբերի 8-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում 6-րդ <<ա>> և <<բ>> դասարաններում կազմակերպվեց դասեր՝ <<Լուրը, լրագրությունն ու հասարակությունը>> և <<Ինչպե՞ս վերլուծել տեղեկությունները>> թեմաներով: Աշակերտներն ակտիվ մասնակցեցին դասերին և իրենց գիտելիքները խորացրեցին վերոնշյալ թեմաների շրջանակներում: Դասը վարեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Աղագուլյանը:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: