Նորություններ

Մեր դպրոցի համով շաբաթը

Կրթական 2019-11-08

Արդեն չորս շաբաթ է, ինչ բոլոր յոթերորդցիները (VIIա, VIIբ, VIIգ) տեխնոլոգիա առարակայի շրջանակներում անցնում են խոհարարություն բաժինը: Այս բաժինը շատ է հետաքրքրում երեխաներին: Թեմայում անցնում են նաև խոհանոցում անվտանգ աշխատելու և սանիտարահիգենիկ կանոնների պահպանում: Աշակերտները անհամբերությամբ էին սպասում այս թեմայի գործնական աշխատանքներին, թե երբ են իրենք խոհանոցում պատրաստելու համով խմորեղեններ: Գործնական աշխատանքը կատարելու համար ուսուցիչը նախօրոք երեք յոթերորդցիներին բաժանեց խմբերի, պարզ դարձավ յուրաքանչյուրի անելիքը: Երեխաները պետք է նաև պատրաստեին պաստառներ, որտեղ նկարագրված լիներ իրենց աշխատանքը և փակցված լինեին աշխատանքի ընթացքից լուսանկարներ, իսկ մատուցումը պետք է համեմվեր առակներով ու հետաքրքիր պատմություններով, սպասքադնումով(սպասքադնումը անցել են V դասարանում): Աշակերտները այնքան էին տարվել խմորեղեն պատրաստելու գաղափարով, որ իրենց գործնական դասին մասնակից էին դարձրել նաև ծնողներին: Ծնողներն էլ իրենց հերթին ջանք չէին խնայել, որպեսզի երեխաները ներկայանան հավուր պատշաճի: Արդյունքը սպասվածից ավելին էր: Երեխաները ներկայացնում էին ինչպես են պատրաստել, իսկ հետո հյուրասիրում իրենց դասընկերներին և ուսուցիչներին: Դպրոցում համով շաբաթը սկսված էր: Երեք յոթերորդցիներն էլ ներկայացան յուրովի: Երեխաների տրամադրությունը բարձր էր` նրանք գնահատվում էին համտեսով: Արդյունքը միշտ էլ գոհացնում է, երբ մեկ նպատակի համար համագործակցում է դպրոցը, ուսուցիչը, աշակերտը և ծնողը: Տեխնոլոգիայի ուսուցչուհի՝ Լ. Մարտիրյան

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: