Նորություններ

Դպրոցական երգչախմբերի փառատոն․ Կոմիտաս 150

Ուշագրավ 2019-11-07

Նա երազում էր ստեղծել դպրոց, որտեղ կդասավանդվեր «Երաժշտություն» առարկան և կհնչեր մաքուր ու անաղարտ հայկական երգը։ Խոսքը հայ մեծանուն վարդապետ Կոմիտասի մասին է․ նրա շնորհիվ այսօր կրթվում ու դաստիարակվում են շատ երիտասարդ սերունդներ։ Կոմիտասը երաժշտության մեջ առաջնորդ է, ով ուղղորդում է մեզ դեպի ազգային դասական երաժշտությունը։ Կոմիտասի 150 ամյակին նվիրված՝ Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Դպրոցական երգչախմբերի ամենամյա փառատոն»-ը։ «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումը կուղղորդի զգալու կոմիտասյան շունչն ու հոգին։ Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: